National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.04.2021
Աշխատանքի հայտարարություն ԵՄ Թվինինգ ծրագրում Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի թարգմանչի թափուր հաստիքի համար
1 / 1

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրին, որն իրականացվում է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ, անհրաժեշտ է Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի թարգմանիչ:

Ծրագրի ընդհանուր նպատակն է խորացնել ժողովրդավարությունը Հայաստանում՝ օրենսդիր մարմնի հիմնական գործառույթների ամրապնդման միջոցով:

Ծրագրի հատուկ նպատակն է զարգացնել Ազգային ժողովի կարողությունները ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳԸ) հետ կապված օրենսդրության եւ քաղաքականության՝ ներառական եւ ապացույցների վրա հիմնված առաջխաղացման նպատակով՝ միեւնույն ժամանակ բարձրացնելով ՀԸԳՀ-ի ազդեցության եւ օգուտների մասին իրազեկվածությունը:

Պայմանագրի ժամկետը կնքման պահից մինչեւ ծրագրի ավարտը՝ 19 ամիս տեւողությամբ:

Գործունեության վայրը՝ ք. Երեւան, ՀՀ Ազգային ժողով:

Վարձատրությունը՝ 20,900 եվրո  (համախառն եւ ամբողջական աշխատավարձ) 19 ամիս ժամանակահատվածի համար:

Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի (ԹՌԽ) թարգմանչի աշխատանքային պարտականությունները (մասամբ կարող են իրականացվել հեռակա կարգով)՝

  •  Աջակցել Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուին առօրյա գործերում՝ որպես ծրագրի բանավոր եւ գրավոր թարգմանիչ,
  • Հանդես գալ որպես թարգմանիչ ԹՌԽ-ի, կարճաժամկետ փորձագետների, Ծրագրի ղեկավարի (այսուհետ՝ ԾՂ), Ծրագրի կրտսեր ղեկավարի (այսուհետ՝ ԾԿՂ), Ծրագրի ղեկավարի տեղակալի (այսուհետ՝ ԾՂՏ), Ծրագրի պատասխանատուի (այսուհետ՝ ԾՊ) եւ Բաղադրիչների ղեկավարների համար: Օրինակ՝ օժանդակել հաղորդակցության կամ օտար երկրում ապրելու եւ աշխատելու հետ կապված հարցերում,
  • Գրավոր թարգմանել հայերենից անգլերեն եւ հակառակը ԹՌԽ-ի, փորձագետների, Բաղադրիչների ղեկավարների, ԾՂ-ի, ԾՂՏ-ի, ԾԿՂ-ի եւ ԾՊ-ի կողմից պատրաստված եւ ծրագրին առնչվող նյութերը (առաջարկություններ, հանձնարարականներ, իրավական ակտեր, քաղաքական բնույթի փաստաթղթեր, հարցաթերթիկներ, Power Point-ով շնորհանդեսներ, ուսումնական նյութեր, գովազդային նյութեր եւ այլն),
  • Թվինինգ ծրագրի շրջանակներում ուսումնասիրությունների, փաստաթղթերի եւ այլ նյութերի պատրատման ժամանակ կատարել բանավոր եւ գրավոր թարգմանություններ հայերենից անգլերեն եւ հակառակը,
  • Կատարել բանավոր եւ գրավոր թարգմանություններ հայերենից անգլերեն եւ հակառակը այնպիսի միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են՝ առաքելությունները, վերապատրաստումները, ժողովները, սեմինար համաժողովները, բանավոր խոսակցությունները եւ ծրագրին առնչվող այլ հանգամանքները,
  • Ծրագրին առնչվող գրավոր նյութեր պատրաստել, վերանայել, թարգմանել եւ խմբագրել տեքստեր հայերենով եւ անգլերենով, մասնավորապես՝ հաղորդագրեր, մամլո հաղորդագրություններ, Power Point-ով շնորհանդեսներ եւ այլ փաստաթղթեր,
  • Աջակցել ԹՌԽ-ին Կառավարող կոմիտեի նիստերի եւ ծրագրին առնչվող այլ ժողովների ու միջոցառումների հայերեն եւ անգլերեն արձանագրությունների կազմման հարցում, նպաստել ծրագրի արդյունքների որակի երաշխավորմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայերենին եւ անգլերենին,
  • Կատարել ԹՌԽ-ի կողմից տրվող այլ առաջադրանքներ, օրինակ՝ համագործակցել եւ աշխատել ԹՌԽ օգնականի հետ ծրագրին առնչվող հարցերի շուրջ,
  • Ուղեկցել ԹՌԽ-ին եւ այլ փորձագետներին, Բաղադրիչների ղեկավարներին, ԾՂ-ին, ԾՂՏ-ին, ԾԿՂ-ին եւ ԾՊ-ին ուսուցողական այցերի, ժողովների, աշխատաժողովների, առաքելությունների եւ աշխատանքային այցերի ժամանակ, ըստ անհրաժեշտության: Ընդհանուր աջակցություն ցուցաբերել ԹՌԽ-ին, այլ փորձագետներին եւ Բաղադրիչների ղեկավարներին Շահառու երկրի (ՇԵ) գործընկերների եւ իշխանական մարմինների հետ հաղորդակցվելիս՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաքելության զեկույցների եւ այլ փաստաթղթերի հարցում աջակցությանը,
  • Ձեւավորել եւ պահպանել աշխատանքային հարաբերություններ ծրագրի գործընկերների եւ Շահառու երկրի ներկայացուցիչների հետ, ովքեր ներգրավված են ծրագրի կառավարման հարցերում: Աջակցել ԹՌԽ-ին, ԾՂ-ին, ԾԿՂ-ին, ԾՂՏ-ին եւ ԾՊ-ին ՇԵ հանրային գրասենյակների եւ հաստատությունների հետ հաղորդակցման, փոխգործակցության եւ ընդհանուր աշխատանքային հարբերություններում, որոնք առնչվում են ծրագին,
  • Աջակցել ԹՌԽ օգնականին, թիմային աշխատանք ցուցաբերել գրասենյակի կառավարման եւ ծրագրին վերաբերող հարցերում, ինչպես նաեւ փաստաթղթերի հավաքագրման գործում՝ փաստաթղթավորման, ներկայացման եւ հաշվետվողականության նպատակով:
  • Կատարել ԹՌԽ օգնականի պարտականությունները նրա բացակայության պարագայում,
  • Թարմացնել ծրագրի վեբ կայքը եւ սոցիալական մեդիայի էջերը,
  • Պահպանել գաղտնիություն ծրագրին առնչվող բոլոր հարցերում,
  • Ցուցաբերել բարձր մակարդակի բարոյական վարվելակերպ  եւ միշտ գործել առանց խտրականության,
  • Հարգել, ակտիվորեն աջակցել եւ, անհրաժեշտության դեպքում, նպաստել ծրագրի ընդհանուր նպատակների եւ թիրախների իրագործմանը,
  • Հետեւել ծրագրի քաղաքականությանը՝ վարքի, արտաքին տեսքի, առողջության, անվտանգության, ապհովության, վճարման կարգերի, ծրագրի սարքավորումների օգտագործման եւ այլնի վերաբերյալ:

ԹՌԽ թարգմանչի պահանջվող որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է անգլերենի, անգլերեն լեզվի եւ գրականության, ամերիկյան մշակույթի եւ լեզվի, բանավոր եւ գրավոր թարգմանությունների ոլորտներում, իսկ խորհրդարանական տերմինաբանության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Լինել Հայաստանի քաղաքացի կամ ունենալ ժամկետի մեջ գտնվող կացության եւ աշխատանքի թույլտվություն,
  • Չլինել հանրային ծառայող կամ արձակուդում գտնվող շահառու վարչակազմի (ՀՀ Ազգային ժողով) աշխատակից վերջին 6 ամսվա ընթացքում,
  • Չունենալ պայմանագրային հարաբերություններ շահառու վարչակազմի (ՀՀ Ազգային ժողով) հետ վերջին 6 ամսվա ընթացքում,
  • Բանավոր եւ գրավոր անգլերենի ու հայերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office Word, Excel, PowerPoint, համացանցից օգտվելու հմտություն),
  • Փաստաթղթեր, ժողովների արձանագրություններ, համառոտագրեր կազմելու գերազանց ունակություններ,
  • Գերազանց կազմակերպչական, միջանձնային եւ հաղորդակցական հմտություններ,
  • Թե՛ անկախ, թե՛ թիմով աշխատելու կարողություն, նախաձեռնողականություն եւ ճկունություն,
  • Ճամփորդելու պատրաստակամություն եւ հասանելիություն (Հայաստան եւ ԵՄ),
  • Գաղտնիության պահպանում ծրագրի իրականացմանն ու կառավարմանն առնչվող բոլոր հարցերում,
  • Գործնական փորձը անգլերեն-հայերեն եւ հայերեն-անգլերեն բանավոր եւ գրավոր թարգմանությունների բնագավառում (ժողովների, աշխատաժողովների ժամանակ, փաստաթղթեր թարգմանելիս եւ այլն) կդիտվի որպես առավելություն,
  • Նախկինում ունեցած աշխատանքային փորձը Ազգային ժողովի կամ կառավարության հետ՝ բացառությամբ վերոնշյալ 6 ամիս ժամանակահատվածը, ինչպես նաեւ խորհրդարանական գործընթացների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Աշխատանքային փորձը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերում կամ այլ միջազգային ծրագրերում կդիտվի որպես առավելություն,
  • Աշխատանքային փորձը միջազգային միջավայրում կդիտվի որպես առավելություն,
  • Հունարենի եւ/կամ իտալերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Ֆինանսական պայմաններ

Վճարումը կատարվում է համաձայն պայմանագրի պայմանների: Պայմանագիրը ստորագրվում է երկու կողմերի միջեւ՝ ծրագրի իրականացման մնացած ժամանակահատվածի համար: Թարգմանչի հետ պայմանագիր է կնքում ԵՄ անդամ պետություն Հունաստանը, մասնավորապես՝ Հունաստանի խորհրդարանի Եվրոպական ծրագրերի իրականացման ծառայությունը:

Դիմելու եւ ընտրության ընթացակարգը

Ձեր ինքնակենսագրականը (CV) եւ դիմելու դրդապատճառները հիմնավորող ուղեկցող նամակը (Cover Լetter)՝ կազմված Europass ձեւաչափով (https://europa.eu/europass/en), անհրաժեշտ է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեներին՝ twinning_am@parliament.gr եւ european.integration@parliament.am՝ նշելով հաստիքի անվանումը:

Հաջորդ փուլ անցած անհատները կհրավիրվեն առցանց հարցազրույցի եւ կիրականացնեն փորձնական բանավոր կամ գրավոր թարգմանություն՝ լեզվական հմտությունների ստուգման նպատակով: ԹՌԽ թարգմանիչը կարող է անցնել 1 ամիս փորձաշրջան՝ կատարելով հանձնարարություններ ծրագրի թիմի անմիջական վերահսկողությամբ եւ գնահատման նպատակով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) եւ ուղեկցող նամակը (Cover Լetter) մինչեւ 2021 թվականի մայիսի 8–ը:

ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Դիմողները չեն կարող ներգրավված լինել ոչ ընտրության, ոչ էլ պայմանագրի կազմման գործընթացում: Ավելին, դիմողները չեն կարող լինել հանրային ծառայողներ կամ արձակուդում գտնվող շահառու վարչակազմի (ՀՀ Ազգային ժողով) աշխատակիցներ վերջին 6 ամսվա ընթացքում՝ ԹՌԽ թարգմանչի պաշտոնը ստանձնելու համար:

Թարգմանիչը ստորագրում է ծառայությունների մատուցման պայմանագիր եւ ունենում է ինքնազբաղվածության կարգավիճակ: Նրա պատասխանատվության ներքո է ինքնազբաղվածության բոլոր իրավական պահանջների կատարումը, ինչպես նաեւ հարակից բոլոր հարկերի ու ծախքերի վճարումը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am